Լրահոս
Միջազգային
23:13
05.11.21
88

Ռուսական գազը Բելառուսի համար էժան կլինի. «Միութենական պետության» փաստաթղթերը ստորագրվել են

Միութենական պետություն ստեղծելու իրավական փաստաթղթերը Մոսկվան և Մինսկը ստորագրել են: Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն նաև ռազմական համատեղ դոկտրինն են հաստատել:

Ստորագրված փաստաթղթում տնտեսական ինտեգրման 28 ծրագիր է: Ռուսաստանն ու Բելառուսը նավթի ու գազի միասնական շուկա են ստեղծելու: Պուտինն ի դեպ, նկատել է, որ Մոսկվան Եվրոպայից 10 անգամ էժան գազ է տալիս Մինսկին: