Լրահոս
Քաղաքական
18:24
02.12.20
65

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին

Img default alt hy

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առցանց նստաշրջանի ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին իրադարձություններին՝ Ռուսաստանի նախագահն աջակցել է Հայաստանի վարչապետին, միաժամանակ՝  ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ևս կոչ անելով աջակցել Փաշինյանին։

«Իսկապես, Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը պատմության շատ բարդ ժամանակաշրջան ապրեցին։ Հայաստանի ղեկավարությունը, Կառավարության ղեկավարը ստիպված եղան ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշում», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ շարունակելով․ - «Պետք է նշեմ, որ այդ որոշումները ցավոտ էին, սակայն, կրկնում եմ, անհրաժեշտ էին, և դրանց ընդունումը պահանջեց Հայաստանի վարչապետի անձնական խիզախություն։ Այս նիստին ներկաներից բոլորը հասկանում են պատասխանատվության չափը նման որոշումներ կայացնելու դեպքում։ Նա այդ որոշումը կայացրել է և պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Մեր խնդիրն է աջակցել Հայաստանի վարչապետին և նրա թիմին, որպեսզի կարգավորվի խաղաղ կյանքը, կյանքի կոչվեն ընդունված որոշումները, և որպեսզի օգնենք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց»։