Լրահոս
Հասարակական
20:28
29.10.19
88

Ռասսիզմ մամուլի նկատմամբ. ազատ խոսելը դառնում է վտանգավոր

Արման Բաբաջանյանն այսօր գլխավոր բանախոսն էր մի հանդիպման, որտեղ կոպտորեն խախտվել է խոսքի ու ԶԼՄ-ների ազատությունը: Կազմակերպիչը հայտնի Ստյոպա Սաֆարյանն էր, որ որոշել էր քննարկմանը մասնակցելու արգելք դնել այն լրատվամիջոցների համար, որոնց չի սիրում, այդ թվում՝ 5-րդ ալիքի: Իհարկե, հասկանում եք, որ մեր թղթակիցը առնվազն փորձել է հասկանալ «սև ցուցակ» կազմելու հիմնավորումը: Մինչև Գայանե Բալայանի ռեպորտաժը կդիտեք, ասեմ, որ Ազգային ժողովի միակ անկախ պատգամավորը անկախ իր մանդատից որոշել է, որ կարող է չպատասխանել այն լրատվամիջոցների հարցերին, որ իր սրտով չեն: Իհարկե, Արման Բաբաջանյանը դեռ լավ չի կողմորոշվում՝ կողմ է խոսքի ազատությանը թե ոչ, որովհետև մեզ համար փակ այդ հանդիպման սկզբում հայտարարել է, թե կցանկանար, որ բոլոր լրատվամիջոցները ներկա լինեին, բայց հետո՝ տեսնելով մեր տեսախցիկը, կտրուկ փոխել է ազատական հայացքը: Մեդիափորձագետները կատարվածը անվանում են լկտի ցինիզմ, որ քարը քարին չի թողնում Հայաստանի ժողովրդավարության բաստիոն դառնալու ճանապարհին: