Լրահոս
Հասարակական
14:38
21.12.20
60

Փաշինյանի աջակիցները գնացել են հոգեւոր հովիվի հետևից, որ եկեղեցուց դուրս հանեն

Img default alt hy

Համացանցում տեսանյութ է տարածվել, որից պարզ է դառնում, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շարժվում դեպի եկեղեցի, որպեսզի, իրենց խոսքով «հոգևոր հովվին դուրս շպրտեն եկեղեցուց»:

Ուղիղ եթերով ընթացող քաղաքացին անընդհատ նշում և ցուցադրում է, թե որքան բազմամարդ երթ է, նրա խոսքով եկեղեցին՝ ժողովուրդն է և իրենք իրավունք չունեն խառնվելու քաղաքականությանը: Նրանք վիրավորական  ու սպառնալիքի խոսքեր էին հնչեցնում ոչ միայն Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի հասցեին, այլ նույնիսկ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ նրան անվանելով «մաֆիոզ»: «Ո՞վ է եկեղեցական կոչվածը, որ վարչապետի ձեռքը չսեղմի ու վարչապետին եկեղեցուց դուրս հանի»,-նշում էր ուղիղ եթեր մտած զայրացած քաղաքացին:

Սպառնալիքների տարափ հնչեցնող քաղաքացիները, սակայն նշում էին, իբրև թե բռնություն չեն կիրառելու:

Տեսանյութից երևում է, որ երթին ուղեկցում է ոստիկանության ներկայացուցիչներ, սակայն որևէ կերպ չեն միջամտում քաղաքացիների սպառնալիքներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք:

Փաշինյանին  սակայն հաջողվել է մտնել Սիսիան և այցելել  քաղաքային պանթեոն, ինչպես նաև Սբ. Գրիգոր եկեղեցի, որտեղ հոգևոր հովիվը հրաժարվել է ձեռքը սեղմել Փաշինյանի ձեռքը: