Լրահոս
Արցախ
13:57
01.02.21
75

«Պատերազմի ընթացքում բոլորս կենտրոնացել էինք «Բայրաքթարի» վրա, առավոտից իրիկուն պատգամավորներով ֆեյսբուքից դուրս չէինք գալիս». Անդրանիկ Քոչարյան

Img default alt hy

«Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր «Բայրաքթարի» վրա, բոլորը խոսում էին օդի բաց լինելու մասին, ԱԺ պատգամավորերով առավոտից իրիկուն ֆեյսբուքից դուրս չէինք գալիս և նայում էինք՝ ինչ հնարավորություններ կան, ինչ կարելի է բերել, բայց դրա մասին պետք էր տարիներ շարունակ մտածել՝ հենց առաջնահերթ գիտությունը բերելով դեպի բանակ»: Այս մասին խորհրդարանական լսումներին ասաց Պաշպանության և անվտանգության հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

 Ըստ Քոչարյանի, պատերազմը մեզ ստիպեց հասկանալ՝ ժամանակակից պատերազմները՝ առանց գիտության ներգրավման, դեպի անվտանգության համակարգ չի լինում: Նա ընդգծեց՝ այսօր էլ քրեական գործեր են հարուցվել այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց անտարբերությամբ և կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով մեր անվտանգության կարողությունները տկարացրել էին:

 «Գիտությունը միշտ պետք է լինի մեր բանակի, մեր անվտանգության համակարգի հետ, լոկոմոտիվը անվտանգության համակարգը պետք է լինի: Կարևոր է՝ այս լսումներից հետո մենք կունենա՞նք ծրագիր՝ բանակի հետ ոնց ենք աշխատում: ՊՆ-ի  համապատասխան ստորաբաժանումները պետք է առաջնահերթությունը դնեն ինտելեկտի՝ դեպի բանակ բերելու խնդրի լուծումների վրա: Կարծում եմ՝ այս հավաքի վերջում ինչ-որ հայտարարությամբ հանդես կգանք, որտեղ մեր ռազմաարդյունաբերական համակարգի ամբողջ կարողությունները պետք է վերանայենք, ոչ թե պետք է նայենք, որ ռադիոէլեկտրոնային պայքարի մեր տկար կարողություններով կարողացանք 2 «Բայրաքթար» իջեցնել»,- նշեց նա:

 Ըստ Քոչարյանի՝ պատճառներն ուսումնասիրվում են, բայց շատ բան կա հասկանալու. «Մենք պետք է հասկացած լինեինք՝ մերը ստեղծելով՝ մերը պետք է մի քայլ առաջ լիներ: Վաղվա պատերազմը, որը պարտադրված կարող է լինել, լինելու է հեռահար կառավարվող պատերազմ, բայց հստակ ոգեղեն զինվորով, ոչ անտարբեր հրամկազմով և մեր առաջնահերթությունները պետք է հենված լինեն այդ կարողությունների միասնականության մեջ, գիտությունը դրա մեջ պետք է լինի առաջատար ուժը»- շեշտեց նա: