Լրահոս
Հասարակական
22:20
30.10.19
80

Նոր իշխանության՝ օվկիանոս կտրող պճնամոլությունը

Վարչապետի աշխատակազմը նախատեսում է Կառավարական նոր ինքնաթիռ գնել: Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ գործող օդանավը արդեն հնամաշ է ու տրանսատլանտիկ չվերթներ անել չի կարող: Սա այն դեպքում երբ արդեն մեծ աղմուկ էր բարձրացրել վարչապետի առանձնատան թանկարժեք վերանորոգումն ու 350 հազար դոլարանոց թռիչքը Ամերիկա: