Լրահոս
Հայաստան
14:17
21.01.22
143

Մոսկվան կոչ է անում՝ որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները

Img default alt hy

Մոսկվան կոչ է անում՝ որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները, այս մասին ասում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառման միջադեպեր, լինում են մարդկային զոհեր։ 

Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը։ Մենք պատրաստ ենք խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին այս գործընթացում»,- ընդգծել են նախարարությունից։