Լրահոս
Արցախ
19:50
27.09.20
94

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար». մեկնարկել է դրամահավաք

Img default alt hy

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 «Սիրելի ընկերներ և հայրենակիցներ,

Այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։

Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):

Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհարժեշտ համահայկական ձեռնարկին»։