Լրահոս
Տարածաշրջան
14:34
04.11.21
59

Մարդիկ պահանջում են ազատել Սաակաշվիլիին. Վրաստանի նախագահը չի պատրաստվում ներել նրան

Վրաստանի մի քանի խոշոր քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոց աջակցելու Միխեիլ Սաակաշվիլին, որն արդեն մեկ ամսից ավելի է կալանավորված է ու անժամկետ հացադուլ է հայտարարել։

Սաակաշվիլիի կողմնակիցները ցուցապաստառներն ու ազգային դրոշը ձեռքերին վանկարկել են ո՛չ կեղծարարությանը, ազատություն նախկին առաջնորդին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ չի պատրաստվում համաներում հայտարարել Սաակաշվիլիին։