Լրահոս
Տնտեսական
22:29
28.10.19
80

Լավ տրամադրությամբ՝ պատրաստ լինել վատին. բյուջե-2020-ի նախագիծը

«Հայաստանում տնտեսական հեղափոխությունը կարելի է տեսնել անզեն աչքով»,- այսպես է խոսել Հայաստանի վարչապետը խորհրդարանում: Կառավարությունը այսօր պատգամավորների սեղանին է դրել 2020 թվականի բյուջեի նախագիծը, որը Փաշինյանի կաբինետն, ըստ էության, անվանել է պահպանողական բյուջե: Ճիշտ այսպես էին որակել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2010-ին, Կարեն Կարապետյանի կաբինետը՝ 2017-ին: Եվ հիմնականում, մեր երկրի բյուջեն եղել է պահպանողական: Նորությունն այստեղ այն է, որ, ըստ Փաշինյանի, մեր տնտեսությունը բարձր տրամադրություն ունի, ինչը համաշխարհային տենդենցներին համապատասխան է, քանի որ որքան բարձր է մարդկանց տրամադրությունը, այնքան լավ է այդ երկրի տնտեսության վիճակը: Ի դեպ, Փաշինյանի խոսքով՝ «գրեթե ակնհայտ է, որ տնտեսական տարին փակելու ենք մոտ 7 տոկոս աճով: