Լրահոս
Արցախ
23:24
08.11.21
67

«Կողոպտված հաղթանակ». Ալիևը «թյուրքական» տոն է կազմակերպել Բաքվից՝ Շուշի

2020 թվականի նոյեմբերի 7-ի ցերեկը Հայաստանի վարչապետը մի գրառում արեց ֆեյսբուքում, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են:

Դրանից առաջ Արցախի նախագահի խոսնակը գրել էր, որ Շուշին դուրս է հայկական կողմի վերահսկողությունից, որը մեծ աժիոտաժ էր առաջացրել: Տեղեկատվական առճակատում էր նաև հայկական ու ադրբեջանական լրատվադաշտում: Հիմա, ընկե՞լ է Շուշին, թե՞ ոչ: Երեկոյան Ադրբեջանը ուրախությամբ հայտարարեց՝ վերադարձրել են բերդաքաղաքը: Այս օպերացիան ռազմագետները անհնար են համարում, եթե իհարկե ներսից չեն բացվել դռները թշնամու առաջ: Այսօր Բաքվում դրոշներով, երգ ու պարով նշում են հաղթանակի մեկ տարին: