Լրահոս
Արցախ
13:36
04.11.21
56

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ:

Հայաստանում Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար տեսակցում են բոլոր այն մարդկանց, որոնց գերության փաստը պաշտոնապես հաստատված է: Բաքուն այս պահին հաստատում է 40 գերու՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: