Լրահոս
Արցախ
22:16
31.10.21
40

Ինչո՞ւ Արցախ չեք այցելում. Երևան-Ստեփանակերտ «արգելված» ճանապարհը

Պարտությունից հետո Արցախում չի եղել իշխող էլիտայի առաջին դեմքերից ոչ մեկը: Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Ալեն Սիմոնյանը... որևէ մեկը գործնականում չի զգացել, թե որքան է սեղմվել ու փոքրացել մեր հայրենիքը:

Արցախի մասին նրանց պատկերացումը, ըստ էության, տեսական է՝ Փաշինյանի սիրելի՝ օդում կաված լուրերի մակարդակի: Այդքան իմացությամբ էլ նրանք բանակցում են մեզ համար կենսական հարցերի շուրջ և հայտարարում, որ Արցախ կգնան՝ ըստ նպատակահարմարության: