Լրահոս
Արցախ
12:04
20.12.20
70

Ինչպես կարելի է մեկի առաջնորդությամբ գնալ այնտեղ, որտեղ նրան չեն սպասում ոչ միայն որդեկորույս ծնողները…Սենոր Հասրաթյան

Img default alt hy

Նայում եմ չկայացած «գերագույնին» դեպի Եռաբլուր ուղեկցող թափորին և ապշում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Նայում եմ չկայացած «գերագույնին» դեպի Եռաբլուր ուղեկցող թափորին և ապշում… Ապշում եմ այդ մարդկանց մտածողությունից, այն մենահատ «Նիկոլ» գոռոցից, որ, առանց արձագանքի, մարվում էր Եռաբլուրի սուրբ տարածքում ամփոփված մեր հայրենյաց նահատակների լռության հորիզոնում… Ապշում եմ այն պահից, երբ Նիկոլին կողքից հուշում են իր գիրկն առնել անհայր մնացած մանուկին, իսկ ապա նաև խոնարհվել ու համբուրել այրիացած կնոջ ձեռքը… Այո, հենց այն կնոջ, ով այդ վիճակում է հայտնվել նույն իր՝ «գերագույնի» ապաշնորհ քաղաքականության արդյունքում…

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 19-ին մեծ թվով ազատամարտիկներ, զոհվածների հարազատներ հավաքվել էին Եռաբլուրում և հայտարարում էին, որ թույլ չեն տալու Փաշինյանին մտնել Եռաբլուր:

Փաշինյանին նրանք դիմավորել էին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով, նրանց և Փաշինյանի աջակիցների միջև բախումներ են տեղի ունեցել:

Ոստիկանները Փաշինյանի ճանապարհը բացելու համար հրմշտելով հեռացրել են ազատամարտիկներին, զոհվածների հարազատներին և Փաշինյանի դեմ բողոքող մյուս քաղաքացիներին:

Նշենք, որ Եռաբլուրում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարին ժողովրդից պաշտպանելու համար օգտագործվեց փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց:

 

Ապշում եմ այն թափորի համաքայլից, ով հլու-հնազանդ ուղեկցելով «գերագույնին»՝ գոնե, հայացքով չի հուշում, որ ինքն այդ շարքում է հայտնվել ստիպված…

 Եվ վերջապես ապշում եմ, թե ինչպես կարելի է մեկի առաջնորդությամբ գնալ այնտեղ, որտեղ նրան չեն սպասում ոչ միայն որդեկորույս ծնողները, այլև, ամենայն հավանականությամբ, երկնային անսահմանությունից երկրային մեղավորներիս հետևող նահատակ հերոսները…

Հերոսներ, ովքեր այսօրվա տխուր իրականության մեջ ստացվում է, որ «զոհվել են հանուն ոչնչի…»: