Լրահոս
Քաղաքական
22:31
28.10.19
66

Ի՞նչ գիտեն եւ չեն ասում Գագիկ Ջհանգիրյանն ու Նաիրի Հունանյանը

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը տեղյակ չէ, որ Նաիրի Հունանյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումը ձայնագրվել է: Նա տարակուսել է, երբ լրագրողները այդ մասին հայտնել են նրան այսօր խորհրդարանում: Էդուարդ Մարտիրոսյանն ասել է. մեջբերեմ, «Մենք Արման Բաբաջանյանին վստահում ենք, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի»: Բաբաջանյանը՝ Հունանյանի հետ հանդիպումից հետո՝ պետական ութ գործչի սպանած ահաբեկչին անվանել էր պայծառ մտքով մեկը: Քրեակատարողական հիմնարկի մամուլի պատասխաատու Նոնա Նավիկյանը այսօր հայտնել է, որ Հունանյանը 2010-ից հոգեմետ դեղեր է խմում և գտնվում է բժիշկների հսկողության տակ: «Իմ քայլական» պատգամավոր Սասուն Միքայելյանը Եռաբլուրում կոչ է արել հոկտեմբերի 27-ի գործով դատախազ Գագիկ Ջհանգիրյանին խոսել, ասել, թե ի՞նչ հայտարարություն էր ուզում անել տարիներ առաջ, որը կարող է նոր հանգամանքներ բացահայտել 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ: