Լրահոս
Քաղաքական
20:30
07.11.21
75

«Հայլուր-կիրակի». «Անհետ կորած» մարդկություն՝ պատերազմից 1 տարի անց

-Ցավը բիզնես է դարձել: Անհետ կորածների հարազատները խորհրդավոր զանգեր են ստանում՝ Ադրբեջանից, մի հայ կին էլ խլում է վիրավոր զինվորների հավատը: Խարդախության 9 դեպք՝ հետպատերազմյան Հայաստանում:

-Շուշիից վերջինը դուրս եկածների վկայությունները՝ անառիկ բերդաքաղաքի անկման մասին: Հայկական կորած գանձերը:

-Թշնամին «հայերեն է խոսում»: Հայաստանը նոր-նոր է կահավորում դիրքերը՝ Ադրբեջանի դեմ «փափուկ պատերազմում»: -Մինչ Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, Արարատի մարզպետը 200 հազար դոլարանոց տուն է կառուցում: Այն ինչ կարելի է մականունավոր ՔՊ-ականի եղբորը, չի կարելի պրոֆեսորին: Սովորական հայկական սկանդալներ:

-Ուղարկեք «խոխեք» ու «կանֆետ». «Կուճիր Թիֆլիսի» Ասյա բաբոն 3 պատերազմ է տեսել, բայց սիրտը հուշում է՝ «լյավ կընի»: Արցախյան մենախոսություն: