Լրահոս
Հայաստան
10:50
25.01.22
114

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Լյուքսեմբուրգ

Հունվարի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում, հայտնում են ԱԳՆ-ից։

Այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:

Աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան: