Լրահոս
Քաղաքական
09:26
21.12.20
64

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

Img default alt hy

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Թե ինչն է պատճառը,փոխքաղաքապետն ասել է. «Իշխանության վախկոտ ձեռագիրն է,տնից քաղաքապետին բերման են ենթարկել ոստիկանություն»։

Հիշեցնենք, որ երեկ Գորիսի քաղաքապետը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում: