Լրահոս
Հասարակական
22:35
31.10.19
74

Գիշերօթիկներին կփոխարինեն ցերեկային խնամքի կենտրոնները

Չնայած բազմաթիվ դժգոհություններին՝ Կառավարությունը որոշեց՝ Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու և Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկները կլուծարվեն: Կառավարության նիստում նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը վստահեցրել է՝ սա հանուն երեխաների է արվում: Այդ հաստատություններում գիշերելու փոխարեն՝ երեխաները ծնողների հետ տանը կլինեն: Վարչապետն էլ նկատում է. այս նախագծով փորձում են երեխաներին ձերբազատել մանկատան սան դրոշմից: