Լրահոս
Հասարակական
21:34
31.10.21
38

«Դուռդ բացես, կարան գլխիդ տան». արժեքների «սպանություն»

Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո մի բունկերից Նիկոլ Փաշինյանը վրեժի մղեց հային, բայց ոչ թե թշնամու դեմ, այլ ինչ-որ ներքին ուժերի: 3 տարի թաթիկներ կտրելու, պատերին ծեփելու, ասֆալտին փռելու և բռնության այլ կոչերից հետո վրեժի մասին այս ճառը նրա ֆեյսբուքյան վերջին լայվերից էր:

Դրանից հետո վարչապետը ավելի ու ավելի հազվադեպ սկսեց հեռախոսով առանձնանալ ու զրուցել, ժպտալ, անկեղծանալ հպարտ քաղաքացիների հետ: Հետո վիրտուալ կյանքի սահմանափակումները աստիճանաբար տեղափոխեց նաև իրական կյանք ու սեփական ժողովրդից պաշտպանվեց ոստիկանական պատով: Մեր կյանքում շեշտակի ավելացել են դաժանությունն ու անտարբերությունը՝ դաժանության նկատմամբ: Որդիները՝ ծնողների, ծնողները՝ որդիների դեմ են դուրս գալիս, իսկ ոմանք մեղանչում են՝ իրենք իրենց վրա ձեռք բարձրացնելով: