Լրահոս
Արցախ
10:39
27.09.20
76

Այս պահից բոլորս հայոց բանակի զինվորն ենք. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Img default alt hy

Սիրելի հայրենակիցներ,


Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն:


Հ.Յ. Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի:


Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովրդը կարձանագրի իր հաղթանակը:


Հայ Յեղափոխական Դաշնակցության
Հայաստանի Գերագույն մարմին
27.09.2020 թ.