-
Հասարակական
Գոյության պայքար՝ հրթիռների կրակի տակ. Իսրայելում փլուզվում են հայերի տները
15:4521.06.25 -
Հասարակական
Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը
14:5821.06.25 -
Հասարակական
Ես կոչ եմ անում հայ ժողովրդին դիմադրել այս սադրանքներին, մեր ձևով․ Տիրատուր քահանա Սարդարյան
14:3021.06.25 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ 28-ամյա քաղաքացու մարմինը
13:2921.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ Արմավիր ՔԿՀ-ից.անօրինության դեմ պայքարը շարունակվում է
13:0721.06.25 -
Քաղաքական
Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան
12:1821.06.25 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում․ «Ժողովուրդ»
10:5021.06.25 -
Միջազգային
Իսրայելցիները ներխուժել են սիրիական գյուղեր. Թել Ավիվն ուզում է բացել երրորդ ճակա՞տը
10:2721.06.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ». «Հրապարակ»
10:1321.06.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ԱԱԾ տնօրենին խիստ հրահանգել է` «մաքրել» ուժային համակարգը. «Հրապարակ»
10:0121.06.25 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»
09:4921.06.25 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել. «Հրապարակ»
09:3021.06.25 -
Քաղաքական
Թուրքական ԱԹՍ-ները երեկ պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ
23:4520.06.25 -
Միջազգային
Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը
23:1720.06.25
Արցախի ՄԻՊ աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից քաղաքացիական անձանց սպանության դեպքերի մասին զեկույցը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը:
Զեկույցում ամփոփված են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ:
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով:
Զեկույցում ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը, սակայն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ուսումնասիրություն պահանջող տեղեկություններ, որոնց հետազոտության արդյունքները կներառվեն Զեկույցի հետագա թարմացումներում:
Զեկույցի թարմացման պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տիրապետել անհետ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների, որոնց մի մասը հավանաբար գտնվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ մյուս մասը ենթադրաբար սպանվել ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այդ մասին են վկայում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան բնակավայրերում քաղաքացիական անձանց դիակների հայտնաբերման պարբերական դեպքերը:
Որոշ զոհերի մարմիններ գտնվել են մահից տևական ժամանակ անց, ինչը պահանջում է խորը մասնագիտական հետազոտություն կոնկրետ դեպքերում մահվան հանգամանքները մանրամասն արձանագրելու և կատարված հանցագործությունների հետքերը բացահայտելու համար, այդուհանդերձ որոշ դեպքերով ներկայացվել են նաև դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացությունները:
Զեկույցը թարմացված տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ:
-
14:40 19.06.25 Անընդունելի եմ համարում ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները. Արցախի ԱԺ նախագահ Կարդալ ավելին
-
16:30 18.06.25 Մարդիկ փաստացի հայտնվել են զբաղեցրած վարձով բնակարաններն անհապաղ ազատելու խնդրի առջև․ արցախցի հանրային գործիչ Կարդալ ավելին
-
15:00 18.06.25 Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել Կարդալ ավելին
-
23:45 09.06.25 Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության վառ ապացույցը՝ Շուշին Կարդալ ավելին