Լրահոս
Առողջապահական
14:34
05.11.21
87

15 քաղաքացի թունավորվել է. երկուսը՝ 10 և 13 տարեկան երեխաներ են

Հինգշաբթի 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է Ինֆեկցիոն ազգային կենտրոն: Երկուսը՝ 10 և 13 տարեկան երեխաներ են:

Ըստ սննդի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության՝ բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիր պիցա» հանրային սննդի կետում: