Լրահոս
Հայաստան
12:50
28.12.20
68

Ծեծկռտուք պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև

Աժ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ուղղությամբ  ցուցարարները ձվեր են նետել, որից հետո, ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ պատգամավորը  հայհոյանքներ է հնչեցրել ցուցարարների հասցեին, որից հետո ծեծկռտուք է սկսել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց էր ընթանում  ՀՀ Ազգային ժողովի դիմաց, որտեղ ցուցարարներ վանկարում էի « Նիկոլ, հեռացիր»  «Նիկոլ դավաճան», ինչպես նաև ցուցարարները ձվեր են նետել Աժ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ուղղությամբ: