-
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26 -
Միջազգային
Իրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում Թրամփին
23:1709.07.26 -
Քաղաքական
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
23:0009.07.26 -
Իրավական
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»
22:2409.07.26 -
Իրավական
Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր
22:0009.07.26 -
Միջազգային
ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու
21:4509.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը
21:3009.07.26 -
Քաղաքական
Հեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան
21:2309.07.26 -
Քաղաքական
Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»
21:1109.07.26 -
Քաղաքական
Իշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու
20:5809.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
20:4509.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին Փաշինյանը
20:3009.07.26 -
Հասարակական
Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
20:1609.07.26 -
Քաղաքական
Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
20:0009.07.26 -
Հասարակական
Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
19:2409.07.26 -
Տարածաշրջան
ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
18:4809.07.26
Պատմության ուսուցչի գործով դատարանում ցուցմունք տվեցին նրա աշակերտները. «Hetq.am»
Երևանի թիվ 129 դպրոցի պատմության արդեն նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը, դատական նիստերի դահլիճ մտնելով, նախ իր մեղադրանքը պաշտպանող դատախազի, հետո՝ դահլիճում գտնվող մյուս կանանց միամսյակը շնորհավորեց: Քիչ անց դահլիճ եկան նաև դպրոցի սաները՝ ծնողների հետ, գրում է «Hetq.am»-ը։
«Էրեխեքս են»,- ասաց Հակոբ Գրիգորյանը, ու ժպիտ հայտնվեց դեմքին: Պատմության ուսուցիչն այս պահին չի աշխատում. իր վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո դիմում է գրել ու դուրս եկել դպրոցից: Նրան մեղադրում են Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակային կոչեր անելու մեջ:
Ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է նրա մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուք»-ում: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել:
Ուսուցիչն իր գործով առաջին դատական նիստին առանց պաշտպանի է մասնակցել: Հայտնել է, որ զղջում է իր խոսքերի համար: Այժմ նրա շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց դպրոցի 4 աշակերտ, բոլորը՝ մինչև 14 տարեկան: Դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, միջոցներ էր ձեռնարկել երեխաների հարցաքննության տեսաձայնագրման համար. դատարանում «Դատական դեպարտամենտը» տեսաձայնագրություն էր իրականացնում: Դատարան նաև հոգեբան էր հրավիրվել. մինչև 14 տարեկան երեխաները հարցաքննվում են հոգեբանի մասնակցությամբ:
Դատարան հրավիրված վկա երեխաները և վերջիններիս օրինական ներկայացուցիչները նիստի մեկնարկին դուրս եկան դահլիճից. դա օրենքի պահանջն է: Մինչ հարցաքննության կհրավիրվեր երեխաներից որևէ մեկը, դատարանը հոգեբանից ճշտեց՝ գուցե երեխաները կաշկանդված են կամ վախեցած:
Իսկ երեխաներից մեկն իսկապես կաշկանդված էր: Մինչև նիստի մեկնարկը, դատարանի միջանցքում ասում էր, որ ներս չի գնալու: Երեխայի դեմքից ակնհայտ էր, որ խիստ հուզված է դատարանում հայտնվելու փաստից: Ծնողներն էլ նեղսրտեցին, որ երեխային այդ տարիքում դատարան են կանչել:
Հետո երեխան ասաց, որ չի ցանկանում տեանկարահանվել: Երեխայի հետ միջանցքում զրուցելուց հետո որոշվեց, որ նա առաջինը չի գնա հարցաքննության. առաջինը ներս մտավ երեխաներից նա, ով պատրաստակամություն հայտնեց:
Վկա Արտակ Կարապետյանը (անունը փոխված է-հեղ․) դատարանին հայտնեց, որ Հակոբ Գրիգորյանն իր սիրելի ուսուցիչներից մեկն է: Երեխան ասաց, որ ուսուցիչը պատերազմի հետ կապված ինչ-որ բան է խոսել, բայց հստակ չհիշեց, թե ինչ: Երբ երեխային հարցրին՝ քննիչի մոտ ցուցմունք տալիս ճի՞շտ ես ասել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան հորդորեց ազատորեն խոսել, որովհետև ոչ ոք իր տված ցուցմունքների համար անգամ իրավունք չունի նրան դիտողություն անել:
Երեխան ասաց, որ ճիշտն է պատմել քննիչին: Հետո դատավորը փորձեց պարզել՝ երեխան չի՞ հուզվի, չի՞ նեղվի, եթե դատարանում հրապարակվի քննիչի մոտ նրա տված ցուցմունքը, երեխան ասաց, որ չի նեղվի:
Նախաքննական ցուցմունքում վկան պատմել էր, որ միայն մեկ անգամ է եղել, որ ընկեր Գրիգորյանը բարկացած է եղել ու խոսել է Շուշին տալու մասին, սակայն այդ պահին նա ուղղակի ջղայնացած է եղել, ուսուցչի խոսքերն իր վրա տպավորություն չեն թողել:
Երկրորդը հարցաքննվեց այն երեխան, որը, ինչպես արդեն վերը նշեցինք, չէր ցանկանում հարցաքննվել: Մինչ երեխան դահլիճ կմտներ, հոգեբանն ասաց, որ նա չի ցանկանում տեսանկարահանվել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը լրատվամիջոցներին խնդրեց դադարեցնել տեսանկարահանումը:
Երեխայի հարցաքննության ընթացքում տեսաձայնագրություն իրականացնում էր միայն Դատական դեպարտամենտը: Դատավորը երեխային պարզաբանեց, որ այդ տեսաձայնագրությունը միայն գործին կցելու համար է, երեխային լրատվամիջոցներով «ցույց չեն տալու»:
Երեխան ասաց, որ պատմության դասի օրը իրենց ուսուցիչն ուղղակի նեղված է եղել ու ցանկություն է ունեցել «կիսվել իրենց հետ», իսկ նրա խոսքերը իրենց՝ երեխաների մեջ չի տպավորվել:
Դատախազ Վանուհի Փայտյանը հարցեր տալուց առաջ փորձեց երեխային գործին չառնվող հարցեր տալ, օրինակ՝ սիրո՞ւմ է պատմության դասը, թե՝ ոչ, որպեսզի երեխան իրեն անկաշկանդ և ապահով զգա:
Երեխան ասաց, որ չգիտի՝ իրենց ուսուցիչն ինչի վրա էր բարկացած, չհիշեց՝ օրվա դասից դուրս արտահայտություն արե՞լ է, մեկին վիրավորե՞լ է, թե՝ ոչ: Երեխան հայտնեց, որ քննիչին իրականությունն է պատմել: Վկայի հարցաքննության ժամանակ հարցեր տալիս ուսուցչի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ցանկանում էր ոտքի կանգնած հարցերը տալ, սակայն դատավոր ՄՆացական Մարտիրոսյանը նշեց, որ հարցերը կողմերը պետք է նստած տան: Մելիքյանն այս դիրքորոշմանն առարկում է:
Չնայած այդ հանգամանքին՝ չցանկացավ երեխաների ներկայությամբ բանավիճել ու նստած տվեց հարցերը: Մելիքյանը հետաքրքրվեց՝ դատարանում հարցաքննվող վկան ընկեր Գրիգորյանից ի՞նչ է սովորել: «Որ հայրենասեր լինենք»,- պատասխանեց երեխան: Վերջինս ասաց, որ ուսուցիչը հայրենիքը կորցնելուց էր նեղվել, նա պատերազմի մասնակից է եղել:
Դատարանում հարցաքննված մյուս վկան ևս մանրամասներ չհիշեց ուսուցչի խոսքերից, նա ևս հայտնեց, որ ուսուցիչը մեկ անգամ է իրենց հետ խոսել պատերազմի թեմայով, դատարանին հայտնեց, որ երեխաներից մեկն է հարց տվել և ուսուցիչը պատասխանել է:
Այս երեխան նախաքննության ընթացքում քննիչին պատմել է, որ պարոն Գրիգորյանը շատ է զայրացել ու ասել է, որ Նիկոլը դավաճան է, իրեն պետք է վառել երկրում տիրող իրավիճակի համար: Երեխայի մայրը դատարանին հայտնեց, որ իրեն տեղյակ չեն պահել այն մասին, որ երեխան հարցաքննվում է:
Հարցաքննված 4-րդ վկան ասաց, որ ինքը ոչ մի բան չի հիշում, պատմության դասին էլ ուշադիր չի եղել: Երեխան նախաքննության ընթացքում ծնողի ներկայությամբ ցուցմունք է տվել ու հայտնել, որ պատմության ուսուցիչը դասերի ընթացքում քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, հերթական դասի ժամանակ քննադատել է ու ասել, որ նրա ընտանիքին պետք է վերացնել, բայց նրա խոսքերն իր վրա ազդեցություն չեն գործել: Ուսուցիչն, ըստ երեխայի ցուցմունքի, նաև իրենց հորդորել է լավ սովորել, որ Նիկոլ Փաշինյանի նման չլինեն:
Երեխան դատարանին հայտնեց, որ քննիչին ասածը ֆեյսբուքում տեղադրված ձայնագրությունից է պատմել: Դատախազը հարցրեց՝ դու սովորաբար ինչ ասում ես, ճի՞շտ ես ասում:
«Մեկ-մեկ խաբում եմ, բաներ կան՝ խաբել եմ»,- պատասխանեց երեխան:
Նշենք, որ երեխաների ցուցմունքներից պարզ է դառնում, որ վերջիններիս հարցաքննության ժամանակ կողմնակի անձինք, մասնավորապես՝ ուսուցիչներ են ներկա եղել սենյակում, ինչպես նաև՝ տնօրենը, որն այս գործով վկա է: Սա այն դեպքում, երբ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևս չհարցաքննված վկաների բացակայությամբ:
Այսօրվա նիստի ընթացքում խոսեց նաև ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանը: Ուսուցիչն ասաց, որ կիսով չափ արցախցի է, մայրը Հադրութից է, Արցախում կռվել ու վիրավորվել է: «Հայրենիքիս հանդեպ ցավը ստիպեց, որ ես այդպես խոսեմ»,- դատարանին բացատրեց Հակոբ Գրիգորյանը:
-
11:08
13.07.26
Երևանում երեկ հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա․ 24News
Կարդալ ավելին
-
23:35
11.07.26
Ռուբեն Վարդանյանի «գործը» կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան
Կարդալ ավելին
-
22:07
11.07.26
ՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին․ մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Կարդալ ավելին
-
21:12
11.07.26
Հայաստանում իշխանությունը իրականացնում է ընտրողական արդարադատություն․ Զարուհի Փոստանջյանի բաց նամակը
Կարդալ ավելին