Լրահոս
Հայաստան
15:55
26.01.22
1 295

Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար. «Armlur.am»

Img default alt hy

«Armlur.am»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:

Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում:

Մասնավորապես, Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Մեկնաբանության համար «Armlur.am»-ը փորձել է կապ հաստատել երկուսի հետ էլ, սակայն և՛ Հարությունյանը, և՛ Սարգսյանը չեն պատասխանել հեռախոսազանգերին: