Լրահոս
Հասարակական
11:35
26.01.22
269

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը

Img default alt hy

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը... 1992-ի հունվարի 26-ին գյուղի ինքնապաշտպանությունը ղեկավարում էր մասնագիտությամբ վարորդ Վաղարշակ Առուշանյանը, իսկ հակառակորդի գործողությունները համակարգում էր Ադրբեջանի  այն ժամանակվա պաշտպանության նախարար Թաջջեդին Մեհթիևը, գրել է Արցախի Զինված ուժերի գնդապետ, ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Մարտական գործողությունների արդյունքում ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ հարձակման անցած հակառակորդը տալով 90-ից ավելի զոհ, հետ շպրտվեց ելման դիրքեր: Հայկական կողմը տվեց 22 զոհ, որից 3-ը՝ կին ... Գյուղը մնաց անառիկ:

Քարին տակի հերոսամարտից  մոտ 28 տարի անց  գյուղի պաշտպանության համար տեղի ունեցավ հերթական առճակատումը: Հայկական կողմի պաշտպանությունը համակարգում էին ակադեմիական որակավորմամբ հրամանատարներ, իսկ թշնամական ուժերի գործողությունները՝ ադրբեջանաթուրքական գլխավոր շտաբերի բարձրաստիճան պատասխանատուներ...

Բավականին անհասկանալի պայմաններում 2020թ. նոյեմբերի 4-ին ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ ամուր պաշտպանված Քարին տակն ընկավ...

Հ.Գ.-30 տարի առաջ Քարին տակի համար տեղի ունեցած պաշտպանական մարտում հերոսաբար մարտիրոսվեց Վաղարշակ Առուշանյանը, իսկ դրանից 28 տարի անց՝ նրա որդին՝ Մխիթար Առուշանյանը...

Փառավորելով ընկածներին՝ շարունակենք հավատարիմ մնալ մեր հայրենապահպանության գաղափարին...»։