Լրահոս
Տեսանյութեր
11:27
02.10.20
181

Նույնիսկ Երևանում անվտանգ չէ խոսել բջջային կապով. Սամվել Մարտիրոսյան

Img default alt hy

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երկու խոսքով զանգերի մասին․ այսօր նույնիսկ Երևանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։ Առօրեական խոսակցությունները, իհարկե, հանգիստ շարունակում ենք հեռախոսով խոսել։ Ինչքան շատ, էնքան լավ։ Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը գնում՝ ոչ հեռախոսով։ Օգտագործեք Վոթզապ, Տելեգրամ, Սիգնալ, թեկուզ Ֆեյսբուքի մեսենջերի զանգով։ Բայց դե էլի - չարժի շատ տարածվել»։