Լրահոս
Հայաստան
14:16
18.12.20
66

Նիկոլ Փաշինյանն իհարկե այս ամենը գիտակցում է, սակայն մեկ է՝ գնում է վատթարագույնի ճանապարհով. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարն ու ԶՈՒ ԳՇ պետն իրենց խնդիրը չեն կարող լուծել դեռ այնքան ժամանակ, քանի երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է․ սա արդեն ակնհայտ է։

Ու սա այն դեպքում, եթե նույնիսկ նրանք իրենց գործի պրոֆեսիոնալը լինեն, տիրապետեն իրենց գործառույթներին, հասկանան, թե ինչ պետք է անեն և, իհարկե, եթե ունենան դրանք լուծելուշատ մեծ ցանկություն։