Լրահոս
Աշխարհ
17:38
22.05.19
178

Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը

Img default alt hy


Բիշքեքում մոտ երկու ժամ առաջ մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: Մասնակիցները քննարկելու են նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Կա մեկ թեկնածու՝ Բելառուսի ներկայացուցիչ՝ այդ երկրի Անվտանգութան խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը, որի թեկնածությանը համաձայնություն են տվել կազմակերպության բոլոր անդամ-երկները, բացի Հայաստանից: Մինչև 2020-ի հունվարի մեկը այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մարտի մեկի գործով մեղադրանք առաջադրելուց հետո, Հայաստանի նոր իշխանությունը ոչ մի կերպ չկարողացավ այլ թեկնածու առաջադրել, որին հավանություն կտային անդամ երկրների ղեկավարները: Զասի թեկնածությունը պաշտպանելու հայտարարություններ նույնպես պաշտոնական Երևանը մինչև այդ պահը չի արել: