Լրահոս
Հայաստան
12:35
28.12.20
84

Լեզվակռիվ Հայկ Սարգսյանի և ցուցարարների միջև

Աժ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանի և ցուցարարների միջև լեզվակռիվ է բռնկվել, ըստ համացանցում տարածվող տեսանյութի՝ պատգամավորը ոչ կոռեկտ արտահայտություններով է դիմել ցուցարարներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց էր ընթանում  ՀՀ Ազգային ժողովի դիմաց, որտեղ ցուցարարներ վանկարում էի « Նիկոլ, հեռացիր»  «Նիկոլ դավաճան», ինչպես նաև ցուցարարները ձվեր են նետել Աժ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ուղղությամբ: