Լրահոս
Հասարակական
17:47
22.05.19
154

Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսատանը

Img default alt hy


Լարված իրավիճակ է Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։ Քրիստինա Մանուկյանը, որը զբաղվում է Թուրքիայից ապրանքների ներկրմամբ, պատմել է, որ մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերություններ, որոնք սպասարկում են առեւտրականներին, հասնելով Բագրատաշենի մաքսակետ, խնդրի առաջ են կանգնել։ Թուրքիայից բերած բեռները մաքսազերծումից հետո խառնվել են և հիմա չեն կարողանում ապացուցել, թե որն ումն է: Մաքսակետում հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։ Ըստ առևտրականի՝ ԱԱԾ–ի Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով հսկում են իրենց: Իրենք էլ մնացել են անգարում բեռների կողքին: ԱԱԾ-ից Հայլուրին փոխանցեցին, որ այս պահին դեպքի առիթով քննություն է ընթանում, մանրամասներ կհայտնեն ավելի ուշ: