Լրահոս
Առողջապահական
11:24
26.01.22
76

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1931, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հունվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1931 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 355 662-ի, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8033 է: Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: 

Հունվարի 26-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1525 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9558-ի:  Մեկ օրում առողջացածների թիվը 147 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 696, փաստացի բուժվողներինը՝ 11 408: 

Մեկ օրում արվել է 7721 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 692 959 թեստավորում: