-
Միջազգային
Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան
23:4623.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
23:0123.06.26 -
Հասարակական
Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
22:4123.06.26 -
Քաղաքական
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
21:4523.06.26 -
Հասարակական
Քահանաները ներկայացել են զինկոմիսարիատ. նրանց արգելել են վերադառնալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
21:0923.06.26 -
Հասարակական
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
20:3923.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Եվրոպական շոուներին չեն հավատում իրական Հայաստանում. գյուղացու վերջին հույսը
20:3023.06.26 -
Հասարակական
Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է
20:2123.06.26 -
Հասարակական
Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
20:0723.06.26 -
Հասարակական
Խցանված Երևանի Կիևյան կոլապսը. քաղաքացիները չեն կարողանում տեղ հասնել, Ավինյանը գոհ է
20:0023.06.26 -
Հասարակական
Եվրոպական շոուին չեն հավատում հայ ծիրանագործները. վերջին հույսը վրացիներն են
19:2523.06.26 -
Միջազգային
Լեհ-ուկրաինական ճգնաժամի նոր փուլ. Տուսկը խոսել է հասարակական դժգոհությունների մասին
18:0023.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. բացառիկ հարցազրույց՝ Իրանից
17:4523.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության հնարավորության ազդանշաններ կան․ ՌԴ ԱԳՆ
17:1823.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների և դեղորայքի գնմանը․ Թրամփ
17:0523.06.26 -
Քաղաքական
Դավայ ստուց, արա՛. ծեծուջարդ, ցայտող շշեր, վիրավորանքներ՝ Երևանի ավագանու նիստում
16:4523.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
16:3023.06.26 -
Քաղաքական
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են անցյալից, իսկ Ադրբեջանը նորն է կերտում. Նարեկ Կարապետյան
16:1623.06.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ Վորոնեժին. լարված է դրությունը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:0023.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի «հանցանքն» այն է, որ իրեն պատկանող գույքի մասին նշել է հայտարարագրում
15:4923.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Պարզ մեսիջներ՝ Թեհրանից. բացառիկ հարցազրույց Իրանի նախկին ԱԳ նախարարի հետ
15:3023.06.26 -
Քաղաքական
Մոսկվան պահանջում է 500 մլն դոլարը․ ի՞նչ կապ ունի Մինասյան-Փաշինյան զույգը. Politik.am
15:2523.06.26 -
Հասարակական
Այսօր Երևանից էլեկտրագնացք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է․ Sputnik Արմենիա
15:0023.06.26 -
Քաղաքական
Ի՞նչ են տարել Իշխան Սաղաթելյանի տնից իրավապահները. Ամբողջ շենքը շրջափակել էին
14:4623.06.26 -
Իրավական
Երևանում ձերբակալվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող 28-ամյա երիտասարդը
14:3123.06.26 -
Իրավական
Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել
14:0023.06.26 -
Քաղաքական
Բորենիների նման 200 հոգով հարձակվեցին 3 հոգու վրա, պետական դավաճանը դուք եք․ Սարգիս Տեր-Եսայան
13:3623.06.26 -
Միջազգային
Իրանի հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների առարկա. Էսմայիլ Բաղայի
13:3023.06.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը շվեյցարական բանակցությունները դրել են վտանգի տակ
13:0023.06.26 -
Հասարակական
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնել. Armlur
12:4423.06.26 -
Քաղաքական
Անի Խաչատրյանը ջուր լցրեց ավագանու մյուս անդամի վրա` էլ ավելի սրելով իրավիճակը
12:2523.06.26 -
Միջազգային
Արևմուտքը պատրաստ է օգտագործել ցանկացած լծակ՝ մրցակիցներին զսպելու համար․ Ուշակով
12:0023.06.26 -
Քաղաքական
Ծեծկռտուք` Երևանի քաղաքապետարանում. «Արա լսի, այ տղեն դու ես, դավայ ըստուց»
11:4923.06.26 -
Քաղաքական
«Հերթական ապօրինի հետապնդումը»․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել իր տան խուզարկությունից
11:2623.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն «բավականին առաջ» է գնացել ՌԴ-ի հետ բանակցությունների շուրջ քննարկումներում․ Ֆինլանդիայի ԱԳՆ
11:1823.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ փոխնախարար
11:0223.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. խուզարկում են ավտոմեքենաները․ «Փաստինֆո»
10:2823.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր կառավարությունում․ «Իրավունք»
10:2223.06.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին
10:0823.06.26 -
Հասարակական
Վաղը ՀՀ որոշ շրջաններում կրկին կարկուտ կտեղա, ջերմաստիճանն էլ կնվազի 4-5 աստիճան․ Գագիկ Սուրենյան
10:0123.06.26 -
Մամուլի տեսություն
Լավատեսական պատկերներից՝ դառը իրականություն․ ի՞նչ է սպասվում Հայաստանին 2026 թվականին. «Փաստ»
09:5223.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ»
09:4823.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով. «Հրապարակ»
09:4523.06.26 -
Մամուլի տեսություն
500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
09:4223.06.26 -
Մամուլի տեսություն
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
09:3823.06.26 -
Մամուլի տեսություն
Ավինյանի ավագանին 46 հարցից 45-ը կքննարկի առանց զեկույցի․ ո՞ւր մնաց թափանցիկությունը. «Ժողովուրդ»
09:2523.06.26 -
Մամուլի տեսություն
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
09:2023.06.26 -
Մամուլի տեսություն
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
09:1523.06.26 -
Կրթություն և գիտություն
Լավ կյանքի ամենամեծ գրավականը. ավելի քան 500 շրջանավարտ ունի «Էլբակյան» կրթահամալիրը
09:0023.06.26 -
Իրավական
«Միասնության թևեր»-ը միջնորդել է ՍԴ-ին` 10 կուսակցություններին ներգրավել որպես 3-րդ անձ
23:3622.06.26 -
Հասարակական
Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ
23:2122.06.26 -
Հասարակական
Արցախցիներին օգնած մարդուն մեղադրում են ընտրակաշառքի գործով. Խամոյանը կապ չունի քաղաքական ուժերի հետ
22:5422.06.26 -
Հասարակական
1,700-ից ավելի փրկարարներ և ոստիկաններ ներգրավվել են Փամբակ գետում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՆԳՆ
22:4622.06.26 -
Հասարակական
Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգեւոր ծառայությունը շարունակելու համար
22:3122.06.26 -
Հասարակական
Նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար․ փորձագետ
22:1722.06.26 -
Հասարակական
Ի՞նչ է պատահել Գյումրի-Մոսկվա օդանավին. Մախաչկալայում 186 ուղևորի տեղափոխել են այլ ինքնաթիռ
22:0022.06.26 -
Հասարակական
Մահացու վթարի հետևանքով ծանր վիճակում գտնվող վիրավորներ կան. ի՞նչ է եղել Արտենի գյուղի մոտ
21:3622.06.26 -
Իրավական
Միայն Զեյնալյանն ու Վարդանյանն են կողմնակա՞լ ՍԴ-ում. ովքեր են քննելու 7 քաղաքական ուժերի դիմումը
21:2022.06.26 -
Քաղաքական
Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը
21:1522.06.26 -
Հասարակական
Շուշեքը՝ թափած, ծաղիկները՝ ավերված. ահռելի վնասներն են հաշվում Շիրակում՝ սարսափելի կարկուտից հետո
21:0222.06.26 -
Քաղաքական
Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունների իրականացումը. Զախարովա
20:5422.06.26 -
Միջազգային
Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին. Հայաստանը բարիկադի այն կողմո՞ւմ
20:2322.06.26 -
Իրավական
Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկի դիմում է տվել. «Միասնության թևեր»-ի դիրքորոշումը
20:1522.06.26 -
Հասարակական
Ոնց որ սիրտս վկայեր. փրկարարը 13-ամյա Նարինեի մարմինը դուրս է բերել աղբի պարկերի արանքից
19:3522.06.26 -
Իրավական
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
18:4522.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ Գյումրիից թռած օդանավը Մոսկվա չի հասել. արտակարգ վայրէջք՝ Դաղստանում
18:3022.06.26 -
Հասարակական
Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Մարիաննա Ղահրամանյան
18:2122.06.26 -
Տարածաշրջան
Ադրբեջանում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն
18:1522.06.26 -
Քաղաքական
Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ. Նարեկ Մանթաշյան
18:0822.06.26 -
Տարածաշրջան
Հատուկ ռեպորտաժ՝ Իրանից. սենսացիոն կանխատեսում է անում իրանցի ապագայագետը
17:5322.06.26 -
Հասարակական
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում. փրկարարները տարհանել են ութ քաղաքացու
17:1122.06.26 -
Հասարակական
Ողբերգական վթարից նոր մանարամասներ են հայտնի դարձել. ո՞վ է եղել «Զիլի» ղեկին
17:0622.06.26 -
Հասարակական
«Թիմը» չի կարող թույլ տալ հայաստանյան օգտատերերի տվյալների որևէ արտահոսք․ մեդիափորձագետ
17:0022.06.26 -
Աշխարհ
Դրոնային թեժ հարձակումներ, շրջափակված քաղաք. իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:4722.06.26 -
Հասարակական
«AzerTelecom»-ի ենթակառուցվածքով անցնող տրաֆիկը կարող է վերլուծվել. Ռուբեն Մուրադյան
16:2322.06.26 -
Հասարակական
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
14:0022.06.26 -
Հասարակական
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել
13:4222.06.26 -
Հասարակական
Երևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. «Հետք»
13:3022.06.26 -
Իրավական
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված
13:1322.06.26 -
Հասարակական
Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան
12:5122.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զոհ և վիրավորներ. ողբերգական վթար է եղել Գյումրի-Քարակերտ ճանապարհին
12:3022.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
11:3022.06.26 -
Հասարակական
Մահացել է ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը
11:1422.06.26 -
Հասարակական
Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից. Բենիամին Մաթևոսյան
10:5822.06.26 -
Հասարակական
Ողբերգական վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ մանրամասներ
10:0522.06.26 -
Միջազգային
Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը
23:0021.06.26 -
Քաղաքական
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
22:3621.06.26 -
Քաղաքական
Շուտով կունենանք լավ նորություններ, բանակցություններն ընթանում են. հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ
22:0021.06.26 -
Քաղաքական
Հետընտրական կրքեր՝ Հայաստանում. ընդդիմությունը միավորվում է, ընտրության արդյունքը վիճարկվում՝ ՍԴ-ում
21:0521.06.26 -
Տարածաշրջան
Բացառիկ ռեպորտաժ՝ Հորմուզից. Ծովինար Բարխուդարյանի բացահայտումները՝ Բանդար Աբբասից՝ Հորմուզի նեղուց
20:4521.06.26 -
Հասարակական
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը
20:0021.06.26 -
Հասարակական
Հուզիչ վերադարձ՝ Էջմիածին. մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը պատարագի է եղել Մայր տաճարում
19:3021.06.26 -
Միջազգային
Թուրքիան բացում է խաղաքարտերը. «Թրամփի ուղին»՝ վիրտուա՞լ, «թուրանական միջանցքը» իրակա՞ն նախագիծ
16:4221.06.26 -
Քաղաքական
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
15:2121.06.26 -
Հասարակական
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
12:3921.06.26 -
Հասարակական
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
11:2921.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
11:0021.06.26 -
Հասարակական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:4221.06.26 -
Աշխարհ
Լարվածության, սթրեսի դեմ՝ մանուշակագույն հրաշք. ի՞նչ գաղտիքներ է թաքցնում լավանդան
10:2821.06.26 -
Հասարակական
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան
10:0721.06.26 -
Աշխարհ
Էդինբուրգում հինգ մարդ է տուժել մուսուլմանների վրա կատարված հարձակումների հետևանքով
23:1520.06.26 -
Միջազգային
Պատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնում
22:4720.06.26 -
Միջազգային
Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ AP
22:1520.06.26 -
Հասարակական
Վարի գնաց ունեցվածքը. կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը Հայկավանում
21:5020.06.26 -
Միջազգային
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելու
21:3920.06.26 -
Քաղաքական
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
21:1520.06.26
Հրապարակվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տեքստը
Հրապարակվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը, որն այսօր՝ մայիսի 5-ին ավելի վաղ հանդիսավոր կերպով ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ստորև ներկայացնում ենք հռչակագրի տեքստը.
ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը, մի կողմից,
Ֆրանսիայի Հանրապետությունը, մյուս կողմից,
Ընդգծելով իրենց ցանկությունը` էականորեն ընդլայնելու ու խորացնելու իրենց հարաբերությունները տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական, արդարադատության, պաշտպանության, անվտանգային, ինչպես նաև մշակույթի, հումանիտար, կրթության, համալսարանական, գիտության, սոցիալական, բնապահպանության, տեխնոլոգիական և ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում,
Հաստատելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային շահերին և ընդհանուր արժեքներին,
Հիմնվելով Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդներին միավորող պատմական ամուր բարեկամության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների, մշակութային և մարդկային կապերի վրա,
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության հավատարմությունը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքների հարգմանը,
Ցանկանալով իրենց երկկողմ հարաբերությունների զարգացման միջոցով նպաստել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության, կայունության ու խաղաղության ամրապնդմանը,
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության աջակցությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության ամրապնդմանը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սկզբունքների համաձայն,
Ընդգծելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը,
Կարևորելով Հայաստանի հանձնառությունը՝ խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգային և սոցիալական հարաբերությունները Եվրոպական Միության հետ, ինչպես արտահայտված է մասնավորապես «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում,
Բարձրացնում են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունը ռազմավարական գործընկերության մակարդակի՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքների, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության արժեքների հարգման վրա՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետության մթնոլորտում։
Սույն ռազմավարական գործընկերությունը նախատեսում է համապարփակ համագործակցություն հետևյալ ոլորտներում.
1 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿԿՈՂՄ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1.1 Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունները կշարունակեն և կխորացնեն քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում։
1.2 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի միջև 2025թ․ մայիսի 26-ին ստորագրված մտադրությունների մասին հռչակագրի համաձայն՝ երկու արտաքին գործերի նախարարությունները կանցկացնեն կանոնավոր՝ տարին առնվազն մեկ անգամ, քաղաքական խորհրդակցություններ՝ իրենց երկկողմ հարաբերությունների զարգացումը շարունակելու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով։ Երկկողմ քաղաքական խորհրդակցությունները թույլ կտան գնահատել սույն հռչակագրի իրականացման գործում գրանցված առաջընթացը և սահմանել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության ընդլայնման և խորացման համար ձեռնարկվելիք միջոցառումները։
1.3 Երկկողմ խորհրդակցությունների շրջանակներում Հայաստանը և Ֆրանսիան քննարկումներ կունենան Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերության խորացման վերաբերյալ՝ հիմնվելով, մասնավորապես, Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։ Խորհրդակցությունները նպատակ են ունենալու` աջակցելու Հայաստանի մերձեցմանը Եվրոպական Միությանը, ամրապնդելու Հայաստանի ինքնիշխանությունը և դիմակայունությունը, ամրապնդելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները, պաշտպանելու մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, դյուրացնելու առևտրային փոխանակումները և խրախուսելու եվրոպական ներդրումները Հայաստանում։
1.4 Հայաստանը և Ֆրանսիան վերահաստատում են իրենց հավատարմությունը բաց և իրավունքի վրա հիմնված բազմակողմանիությանը և կշարունակեն ակտիվորեն համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների կամ միջազգային գագաթնաժողովների շրջանակներում, ինչպիսին է Եվրոպական քաղաքական համայնքը, համագործակցության և միմյանց շահերին առնչվող հարցերի շուրջ:
1.5 Հայաստանը և Ֆրանսիան վերահաստատում են իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանը և կխթանեն սերտ համագործակցություն ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության, արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Այս համագործակցությունը կծավալվի երկկողմ ձևաչափում և միջազգային կառույցների շրջանակներում։
1.6 Հայաստանը և Ֆրանսիան վերահաստատում են իրենց հավատարմությունը գենդերային հավասարության երաշխիքներին և կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև իրենց հանձնառությունը՝ պայքարելու ցանկացած տեսակի անհավասարության և բռնությունների դեմ՝ ուժեղացնելով հանրային քաղաքականությունները, աջակցելով քաղաքացիական հասարակության գործողություններին և զարգացնելով բազմակողմ համագործակցությունը։ Հայաստանը և Ֆրանսիան վերահաստատում են Ֆեմինիստական դիվանագիտության համաժողովներին՝ որպես հարթակ տրվող կարևորությունը։ Հայաստանը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը վավերացնելու համար «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։
2 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
2.1 Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն անվտանգության, պաշտպանության, ռազմակրթական, ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական ոլորտներում իրենց գործընկերությունը:
2.2 Հայաստանը և Ֆրանսիան պաշտպանական ոլորտում իրենց գործընկերությունը կիրականացնեն երկարաժամկետ հիմունքներով, մասնավորապես՝ պաշտպանական բնագավառում արդյունաբերական համագործակցության միջոցով՝ ուղղված երկու երկրների պաշտպանական կարողությունների ամրապնդմանը:
2.3 Իրենց համագործակցության արդյունքները գնահատելու և նոր ուղիներ նախանշելու նպատակով՝ Հայաստանը և Ֆրանսիան կշարունակեն բարձր մակարդակի երկխոսությունը զինված ուժերի Գլխավոր շտաբների մակարդակով (Գլխավոր շտաբների ժողովներ) և կանցկացնեն կանոնավոր խորհրդակցություններ համապատասխան նախարարությունների միջև (Ռազմավարական երկխոսություններ)։
2.4. Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն իրենց համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող բոլոր թեմաների շուրջ, ինչպիսիք են սպառազինության վերահսկողության և չտարածման հարցերը։
2.5 Հայաստանը և Ֆրանսիան հայտնում են իրենց մտադրությունն՝ ամրապնդելու իրենց համագործակցությունը միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում, մասնավորապես՝ Ֆրանսիայի աջակցությամբ այդ առաքելություններում Հայաստանի մասնակցության ընդլայնման միջոցով՝ ներառյալ Եվրոպական Միության ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում:
Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցություն
2.6 Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում իրենց համագործակցությունը։ Այս հնարավոր համագործակցությունը կարող է հիմք հանդիսանալ պաշտպանական արդյունաբերության և հետազոտությունների ոլորտը ներկայացնող հայկական և ֆրանսիական ընկերությունների միջև հատուկ համաձայնագրերի կնքման համար։
2.7 Պաշտպանական հետազոտությունների, զարգացման և նորարարությունների ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանը և Ֆրանսիան կշարունակեն բարձր մակարդակի երկխոսությունը համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների նախարարության պաշտպանության նորարարության գործակալության միջև անցկացվելիք պարբերական խորհրդակցությունների միջոցով:
Համագործակցություն արհեստական բանականության, կիբեռ և թվայնացման ոլորտներում
2.8 Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն իրենց երկկողմ համագործակցությունը կիբեռանվտանգության ոլորտում, մասնավորապես՝ իրավասու մարմինների միջև փոխանակումների և մասնավոր հատվածի հետ գործընկերությունների խորացման միջոցով։
2.9 Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի բնագավառում, մասնավորապես՝ տեխնիկական աջակցության և իրավապահ համակարգի ու քննչական ծառայության կարողությունների զարգացման միջոցով։
2.10 Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունն արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում:
2.11 Հայաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն ընկերությունների թվային հասունության բարձրացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում՝ նրանց թվային հմտությունները բարելավելու, տեխնոլոգիական կարողությունները հզորացնելու և ընկերությունների կողմից արհեստական բանականության լուծումների կիրառումը խթանելու նպատակով։
Տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքար
2.12 Տեղեկատվության ամբողջականության, ազատ և վստահելի տեղեկատվության հասանելիության, ինչպես նաև խոսքի ազատության պահպանման նպատակով՝ Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունն՝ ուղղված արտաքին ծագման տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարին։ Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում Հայաստանը և Ֆրանսիան կարող են արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի, հանրային դիվանագիտության և հարակից ոլորտներում փորձի փոխանակում իրականացնել։ Երկու երկրները ջանքեր կգործադրեն վերոնշյալ ոլորտներում առկա մարտահրավերները հասցեագրելու համար, մասնավորապես՝ սերտ համագործակցելով «Տեղեկատվության և ժողովրդավարության գործընկերության» և Ֆրանսիայի աջակցությամբ գործարկված նախաձեռնությունների շրջանակներում:
Ներքին անվտանգություն
2.13 Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունը ներքին անվտանգության բնագավառում, մասնավորապես՝ տեխնիկական և ինստիտուցիոնալ օժանդակության և գործառնական կարողությունների ամրապնդման միջոցով:
2.14 Հայաստանը և Ֆրանսիան կշարունակեն իրենց ջանքերն ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ, մասնավորապես՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության, հատկապես Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մեկնարկած Թմրամիջոցների դեմ Եվրոպական դաշինքի միջոցով, մարդկանց և ներգաղթյալների ապօրինի թրաֆիքինգի դեմ անվտանգության ոլորտում երկկողմ սերտ համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շրջանակներում։
Աղետների ռիսկերի կառավարում
2.15 Հայաստանը և Ֆրանսիան կիրականացնեն համագործակցություն բնական և տեխնածին աղետների ռիսկերի կառավարման ոլորտում՝ ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արագ և թիրախային արձագանքման միջոցով: Այդ նպատակով Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն և կընդլայնեն համագործակցությունը երկու երկրների քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամերի կառավարման ծառայությունների միջև՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։
2.16 Միջոցներ կձեռնարկվեն կամավորական փրկարարական խմբերի կարողություններն ամրապնդելու, իրավասու ծառայությունների միջոցով հանրությանը առաջին բուժօգնություն դասավանդելու ուղղությամբ, և Հայաստանը ու Ֆրանսիան կաշխատեն բնակչության համար վաղ նախազգուշացման համակարգի բարելավման, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ներդրման ուղղությամբ: Այդ նպատակով Հայաստանը և Ֆրանսիան կարող են ուսումնասիրել Ֆրանսիական կարմիր խաչի հնարավոր ներդրումները՝ աջակցելու Հայկական կարմիր խաչի ջանքերին, և այն ամրապնդելու բոլոր այն ոլորտներում, որտեղ Ֆրանսիական կարմիր խաչը կարող է իր փորձն առաջարկել:
Միգրացիա
2.17 Համապարփակ և համաձայնեցված մոտեցման շրջանակներում Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն իրենց համագործակցությունը միգրացիայի ոլորտում, մասնավորապես` համատեղ ծրագրերի մշակման և իրականացման միջոցով:
2.18 Հայաստանը և Ֆրանսիան կձեռնարկեն միջոցառումներ՝ կանխելու և պայքարելու անկանոն ներգաղթի դեմ, մասնավորապես՝ բժշկական պատճառներով կեցության համատեքստում, և կհեշտացնեն վերադարձը՝ 2013 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրառմամբ։ Ֆրանսիան կիրականացնի իր օժանդակ կամավոր վերադարձի և կայուն վերաինտեգրման քաղաքականությունը՝ ՀՀ քաղաքացիների օգտին՝ շահագրգիռ անձանց հիմնարար իրավունքների հարգմամբ:
2.19 Ֆրանսիան ողջունում է 2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման վերաբերյալ սկսված երկխոսությունը և սերտորեն կհամագործակցի Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման նպատակով։
3 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
3.1 Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն և կընդլայնեն իրենց տնտեսական և առևտրային հարաբերությունները՝ ի շարունակություն «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզ»-ի շրջանակում ներդրած ջանքերի: Երկկողմ քաղաքական խորհրդակցությունների ժամանակ Հայաստանը և Ֆրանսիան կապահովեն իրենց տնտեսական համագործակցության իրականացումը և համակարգումը` համապատասխան նախարարությունների հետ համատեղ:
3.2 Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների և կայուն տրանսպորտի, գյուղատնտեսության և պարենային անվտանգության, առողջապահության, նորարարության և թվայնացման, արհեստական բանականության, կիսահաղորդիչների, ավիատիեզերական, թափոնների մշակման, շրջակա միջավայրի, բնական պաշարների արժևորման և ֆինանսական ծառայությունների բնագավառներում։
3.3. Հայաստանը և Ֆրանսիան կշարունակեն իրենց ջանքերը՝ հօգուտ տարածաշրջանի ժողովուրդներին օգուտ բերող ներառական կապակցվածության նախագծերի, մասնավորապես՝ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, ԹՐԻՓՓ նախագծի և Եվրոպական Միության կողմից ներկայացված նախաձեռնությունների, մասնավորապես՝ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում՝ համաձայն Հայաստան- Եվրոպական Միություն գործընկերության ռազմավարական նոր օրակարգում սահմանված առաջնահերթությունների։
3.4 Հայաստանը և Ֆրանսիան կշարունակեն և կխորացնեն իրենց համագործակցությունը վերականգնվող էներգիայի և քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտներում:
3.5 Հայաստանը և Ֆրանսիան կզարգացնեն իրենց համագործակցությունը կենսական նշանակության հանքանյութերի և մետաղների ոլորտում։
3.6 Հայաստանը և Ֆրանսիան կշարունակեն համագործակցությունը ջրի և ոռոգման թեմաների շուրջ՝ ռեսուրսի կայուն կառավարումն ու օգտագործումն ապահովելու համար: Նրանք կաջակցեն Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությանը և ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ձեռնարկվող նախաձեռնություններին, ինչպես նաև կնպաստեն երկու երկրներում ոլորտի մասնավոր և պետական շահագրգիռ կողմերի միջև երկխոսությանն ու համագործակցությանը:
3.7 Հայաստանը և Ֆրանսիան մեծ կարևորություն են տալիս ապրանքների և ծառայությունների ազատ շրջանառությանը և ջանքեր կգործադրեն՝ ակտիվացնելու իրենց համագործակցությունը միմյանց տնտեսություններում ներդրումների խրախուսման նպատակով, նպաստելու երկկողմ առևտրաշրջանառության զարգացմանը, ինչպես նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտի կանոնակարգերի ամրապնդմանը։ Նրանք կհարգեն Եվրոպական Միության կողմից ընդունված սահմանափակող միջոցառումների կենսագործումը և թույլ չեն տա դրանց շրջանցումը:
3.8 Հայաստանը և Ֆրանսիան մեծ կարևորություն են տալիս մտավոր սեփականության իրավունքի հարգման և պաշտպանության ոլորտում միջազգային նորմերին համապատասխան մոտեցումների զարգացմանը և կխրախուսեն երկկողմ համագործակցությունն արդար մրցակցության, ներդրումների միջավայրի բարելավման և նորարարական էկոհամակարգերի զարգացման օգտին:
3.9 Իրենց տնտեսական համագործակցության ամրապնդման նպատակով Հայաստանը և Ֆրանսիան կխթանեն երկու երկրների տնտեսական կառույցների միջև արդյունավետ շփումները, մասնավորապես՝ «Business France»-ի, «Էնթերփրայզ Արմենիա»-ի «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության («MEDEFi»), երկու երկրների առևտրային պալատների և տնտեսության զարգացման տարածաշրջանային գրասենյակների միջև:
3.10 Հայաստանը և Ֆրանսիան ողջունում են Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության և «Էքսպերտիզ Ֆրանս»-ի գրասենյակների բացումը։ Դրանց գործունեությունը կարող է խթանել Հայաստանում տնտեսական լայնածավալ ծրագրերի իրականացմանը:
4. ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
4.1. Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունը՝ հասնելու Կայուն զարգացման նպատակներին, խթանելու նորարարությունը ու ապահովելու էկոլոգիական և էներգետիկ անցումը դեպի կանաչ տնտեսություն, ինչպես նաև պահպանելու շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը։ Հայաստանը և Ֆրանսիան սերտորեն կհամագործակցեն միջազգային կառույցներում գլոբալ մարտահրավերների շուրջ։
4.2.Կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանը և Ֆրանսիան վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ հասնելու 2015թ․ դեկտեմբերի 12-ի Փարիզի համաձայնագրի սահմանած նպատակներին։ Հայաստանը և Ֆրանսիան համատեղ աշխատանքներ կիրականացնեն և կյանքի կկոչեն «COP28»-ի ընթացքում ընդունված գլոբալ վերանայման որոշումը՝ էներգետիկ համակարգերում բրածո վառելիքից անցման ուղղությամբ։ Այս համատեքստում Հայաստանը և Ֆրանսիան կքննարկեն այդ նպատակին հասնելու, ինչպես նաև մինչև 2050 թվականը կլիմայական չեզոքության հասնելու գործնական միջոցները՝ համաձայն միջին գլոբալ ջերմաստիճանի աճը նախաարդյունաբերական մակարդակից 1.5°C-ով սահմանափակելու Փարիզի համաձայնագրի թիրախի: Հայաստանը և Ֆրանսիան կձգտեն իրականացնել հարմարվողականության և մեղմացման ծրագրեր ամենաշատ տուժած ոլորտներում՝ մոբիլիզացնելով նպատակային միջոցներ և ֆինանսական մեխանիզմներ՝ այդ թվում «պարտք կլիմայի դիմաց» մեխանիզմի կիրարկմամբ:
4.3. Կենսաբազմազանության ոլորտում Հայաստանը և Ֆրանսիան վերահաստատում են իրենց հանձնառությունը հօգուտ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի և կխորացնեն իրենց համագործակցությունը ցամաքային, ափամերձ և ծովային տարածքների պաշտպանության համար: Ֆրանսիան կաջակցի Հայաստանին 2026 թվականին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի տասնյոթերորդ համաժողովի (COP17) նախապատրաստման և դրա հաջող անցկացման հարցում: Առաջին գլոբալ վերանայումը պետք է թույլ տա Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման արագացումը: Ֆրանսիան կաջակցի Հայաստանին COP17-ում նախագահության ընթացքում:
4.4. Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունն առողջապահության բնագավառում՝ կատարելագործելու կանխարգելման իրենց կարողությունները, մասնավորապես՝ գործի դնելով «Մեկ առողջություն» մոտեցումը, և բարելավելու համավարակների ու համաշխարհային առողջապահական ճգնաժամերի նկատմամբ առողջապահական համակարգերի դիմակայունությունը՝ այս ոլորտի միջազգային համաձայնագրերին համապատասխան։ Հայաստանը և Ֆրանսիան մասնավորապես կհամագործակցեն առողջության համապարփակ ապահովագրության և առողջապահության համակարգերի թվայնացման նպատակներին հասնելու ուղղությամբ (այդ թվում՝ առողջապահության ոլորտում արհեստական բանականության կիրառում): Կողմերը կկազմակերպեն վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակման ծրագրեր առողջապահության մասնագետների, ինչպես նաև դրա կազմակերպման և կառավարման մեջ ներգրավված աշխատողների համար։ Հայաստանը և Ֆրանսիան կձևավորեն կանոնավոր երկխոսություն համաշխարհային առողջապահական հարցերի շուրջ միջազգային կառույցների շրջանակներում։
5. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
5.1 Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն համալսարանների, դպրոցների և մասնագիտական կրթության հաստատությունների (արհեստագործական կամ շարունակական) միջև համագործակցությունը՝ խթանելով փոխանակման ծրագրերի, վերապատրաստումների և վարպետաց դասերի իրականացումը՝ այս նպատակով կիրառելով, ի թիվս այլնի, Erasmus+ գործիքը։ Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն իրենց համալսարանական համագործակցությունը՝ զարգացնելով կրկնակի կամ համատեղ դիպլոմավորման ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանակներում:
5.2 Ընդունելով գիտնականների, փորձագետների և գիտահետազոտական խմբերի փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև համատեղ հետազոտական ծրագրերի ու գիտական միջոցառումների իրականացումը՝ Հայաստանը և Ֆրանսիան կիրականացնեն համատեղ գիտահետազոտական աշխատանքներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, հետազոտողների շարժունության ծրագրեր, ինչպես նաև կյանքի կկոչեն համագործակցություն Ֆրանսիայի ազգային հետազոտական մարմինների և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև։
5.3 Ֆրանսիան ողջունում է Հայաստանի «Ակադեմիական քաղաք» կարևոր նախագիծը: Ճանաչելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի ներուժը՝ որպես գիտության և բարձրագույն կրթության ոլորտում հավակնոտ նախաձեռնություն՝ Հայաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն՝ համատեղ մշակելու Ակադեմիական քաղաքում Հայաստանում ֆրանսիական համալսարանի տեղակայման նախագիծը և խթանելու ֆրանսիական առաջատար համալսարանների ներգրավվածությունը ծրագրում:
5.4 Հայաստանը և Ֆրանսիան կաջակցեն Հայաստանում ֆրանսերենի և Ֆրանսիայում հայերենի ուսուցմանը։ Հայաստանը և Ֆրանսիան ընդունում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իրենց անդամակցության, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի գործունեության կարևորությունը: Հայաստանը և Ֆրանսիան կաջակցեն Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի զարգացմանը՝ այն դիտարկելով որպես երկու երկրների միջև կրթական համագործակցության հենասյուն։ Հայաստանը և Ֆրանսիան կխթանեն հայալեզու գրականության թարգմանությունն ու տպագրությունը Ֆրանսիայում և ֆրանսալեզու գրականությանը՝ Հայաստանում: Հայաստանը և Ֆրանսիան ընդունում են լրատվամիջոցների ունեցած ներդրումը ֆրանկոֆոնիայի զարգացման գործում, մասնավորապես՝ միջազգային տեղեկատվական լրատվամիջոցներ հանդիսացող «France24»-ի և «RFI»-ի, որոնց առաջխաղացմանը Հայաստանը և Ֆրանսիան կաջակցեն: Ինչ վերաբերում է բազմակողմ լրատվամիջոց «TV5Monde»-ին և թվային հարթակ «TV5MondePlus»-ին, այս երկու երկրները կարող են դյուրացնել դրանց առաջխաղացումը և հեռարձակումը:
5.5 Հայաստանը և Ֆրանսիան կնպաստեն մշակութային երկխոսությանը երկկողմ մակարդակում և բազմակողմ կառույցների շրջանակներում։ Նրանք կամրապնդեն իրենց համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանման բնագավառում, մասնավորապես՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) շրջանակներում: Հայաստանը և Ֆրանսիան ջանքեր կգործադրեն՝ ի նպաստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրենց ազգային հանձնաժողովների համագործակցության։
5.6 Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն իրենց համագործակցությունը թանգարանային, ժառանգության և հնագիտական ոլորտներում՝ խթանելով փորձի փոխանցումը պահպանման և վերականգնման ոլորտներում ուսումնական միջոցառումների միջոցով, մասնավորապես՝ Ժառանգության ազգային ինստիտուտի միջոցով։
5.7 Հայաստանը և Ֆրանսիան կխրախուսեն համագործակցությունը գեղարվեստական ստեղծագործության և մշակութային ու ստեղծագործական արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև գաղափարների փոխանակումը: Նրանք կխթանեն հայկական և ֆրանսիական մշակութային հաստատությունների միջև գործընկերությունը, նրանց փոխադարձ ներկայությունը երկու երկրների մշակութային օրակարգի կարևորագույն միջոցառումներին, մասնագիտական հանդիպումների և արվեստագետների ռեզիդենցիաների ծրագրերի իրականացումը:
5.8 Հայաստանը և Ֆրանսիան կխթանեն փորձի փոխանակումը և կամրապնդեն համագործակցությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի, Ֆրանսիայի կինոյի և անիմացիոն պատկերի ազգային կենտրոնի և Ֆրանսիական Սինեմատեքի միջև։
5.9 Հայաստանը և Ֆրանսիան կխթանեն շփումները երկու երկրների երիտասարդների միջև, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրագործման, կամավորական աշխատանքներին մասնակցության և դպրոցական գործընկերությունների զարգացման միջոցով:
5.10 Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն համագործակցությունը սպորտի բնագավառում՝ մեծ սպորտային իրադարձությունների կազմակերպման ոլորտում փորձի փոխանակման միջոցով, մասնավորապես՝ 2027թ. Ֆրանկոֆոնիայի խաղերի համատեքստում, ինչպես նաև սպորտային շարժումների միջև փորձի փոխանակման նպատակով վերապատրաստումների միջոցով, մասնավորապես՝ բարձր դասի մարզիկների համար, և ներառականության հարցերի վերաբերյալ:
6. ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
6.1 Հայաստանը և Ֆրանսիան ընդունում են Հայաստանի և Ֆրանսիայի տարածքային միավորների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հարցում: Հայաստանը և Ֆրանսիան կխթանեն ապակենտրոնացված համագործակցության զարգացումը և կաջակցեն քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին։
6.2 Հայաստանը և Ֆրանսիան կշարունակեն խթանել ապակենտրոնացված համագործակցությունը տնտեսական, գյուղատնտեսական, զբոսաշրջային, մշակութային, կրթական և առողջապահական ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ միաժամանակ պահպանելով շահագրգիռ կողմերի իրավունքը՝ որոշելու համագործակցության պայմանների մանրամասները։
6.3 Հայաստանը և Ֆրանսիան ընդգծում են պարբերական շփումների, փոխայցելությունների, տեղեկատվության փոխանակումների կարևորությունը ապակենտրոնացված համագործակցության անմիջական դերակատարների միջև:
6.4 Հայաստանը և Ֆրանսիան կկազմակերպեն ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ՝ հաջորդաբար Հայաստանում և Ֆրանսիայում՝ առնվազն երեք տարին մեկ անգամ։
-
23:01
23.06.26
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
Կարդալ ավելին
-
21:45
23.06.26
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
Կարդալ ավելին
-
19:08
23.06.26
Մինչ ձեզ կերակրում են խաղաղության մասին պատրանքներով, Բաքուն Հայաստանի դեմ հերթական արշավն է իրականացնում. Ղահրամանյան
Կարդալ ավելին
-
18:15
23.06.26
Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան
Կարդալ ավելին