Լրահոս
Աշխարհ
17:05
24.05.19
128

Հարվի Վայնսթայնը կփոխհատուցի 44 միլիոն ԱՄՆ դոլլար

Img default alt hy

Weinstein Co ընկերության հիմնադիր Հարվի Վայնսթայնի փաստաբանները հայտնել են, որ վերջինս պետք է փոխհատուցի իր բոլոր «զոհերին» եւ փոխհատուցման ընդհանուր թիվը կազմում է 44 միլիոն ԱՄՆ դոլլար, տեղեկացնում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ Վայնսթայնը մեղադրվում է մի քանի կանանց հանդեպ սեռական ոտնձգություն իրականացնելու համար: Վայնսթայնը չի ընդունել իրեն առաջադրած մեղքերը: Հունիսին Նյու Յորքի դատարանում կքննվի եւս 2 կնոջ դեպք, որոնցից մեկը բռնաբարության մասին գործ է: Կանայք, ովքեր այս կամ այն կերպ տուժել են Վայնսթայնի ոտնձգություններից, ներառում են մի շարք հայտնի հոլիվուդյան դերասանուհիներ, ովքեր մանրամասնորեն պատմել են իրենց հետ կատարված դեպքերը: