Լրահոս
Քաղաքական
22:18
21.05.19
138

«Հարցերը փողոցում չպետք է լուծվեն». ԱԺ արտահերթ նիստի պահանջ

Երեկվա իրադարձությունները դեռ չի ստացվում մտցնել օրենսդիրի օրակարգ: Արտահերթ խնդիրը արտահերթ նիստ հասցնելու Լուսավոր Հայաստանցիների նախաձեռնության մասին նախ լուրեր պտտվեցին, թե Իմ քայլը պայման է առաջադրել՝ կհամաձայնեն նիստին մասնակցել, եթե դատարանները փակելու մասին վարչապետի կոչը՝ օրակարգի հարց չդառնա: Այսօր իմ քայլականները հերքեցին այդ լուրը, բայց դեռ չեն հստակեցնում, թե երբ կհամաձայնեն նիստ անել: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն անհրաժեշտ ստորագրությունները հավաքած սպասում են խորհրդարանի նախագահի որոշմանը: