-
Հասարակական
Ծեծ, խուլիգանություն և դժբախտ պատահարներ. կրիմինալը բազմանում է դպրոցներում
19:3023.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը
19:0023.03.25 -
Հասարակական
Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:0023.03.25 -
Հասարակական
Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
17:0023.03.25 -
Առողջապահական
Հղիության ընդհատում՝ հիվանդանոցից դուրս. կառավարության որոշման բացահայտ վտանգները
16:0023.03.25 -
Քաղաքական
Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. Տիգրան Քոչարյան
15:0023.03.25 -
Քաղաքական
Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. Վարուժան Գեղամյան
14:3023.03.25 -
Հասարակական
Էջմիածնում «Mazda 3»-ում պայթյուն է տեղի ունեցել. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
12:3023.03.25 -
Հասարակական
Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են քաղաքացուն
10:0023.03.25 -
Քաղաքական
Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան
22:4522.03.25 -
Հասարակական
Երևանում «Կորեայի ձոր»-ի մի ամբողջ փողոց ողողված է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչինչ չի անում
22:1522.03.25
Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրգործով անցնող նախկին պաշտոնյաների ճակատագիրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2008 թվականի մարտի 1-ի երևանյան արյունալի իրադարձությունները բացահայտելու խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը չի կատարում նաև իր այդ խոստումը: Դեռ 2018-ից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով քրեական գործ հարուցեց նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնցից ոմանք կալանավորվեցին, ավելի ուշ ազատ արձակվեցին:
Սակայն ինչպես 10 հոգու սպանությունները, այնպես էլ դրա հրամանը տվողները մինչ օրս չեն բացահայտվել և պատասխանատվության չեն ենթարկվել:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ճակատագիրը, բայց ոչ թե մեղադրանքի, այլ վաղեմության ժամկետի հիմքով այդ քրեական գործերը կարճելու կամ դրանք դատարան ուղարկելու վերաբերյալ:
Ասել է թե՝ առաջիկայում «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու գործերով որոշումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեին մեկնաբանության համար, որտեղից խոստացան պատասխանել մեր հարցին այսօր:
Նկատենք, որ խիստ հավանական է՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալների գործերը նույն վաղեմության հիմքով կարճվեն դատարանում արդեն, այսինքն՝ ամեն դեպքում, «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվելու»:
-
20:00 23.03.25 Սրբապղծություն՝ Փարաքար գյուղում Կարդալ ավելին
-
19:30 23.03.25 Ծեծ, խուլիգանություն և դժբախտ պատահարներ. կրիմինալը բազմանում է դպրոցներում Կարդալ ավելին
-
18:30 23.03.25 «Lexus GX 470»-ը բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել․ վարորդը մահացել է Կարդալ ավելին
-
18:00 23.03.25 Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Կարդալ ավելին