Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:40
07.01.25
1 133

Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ պետք չէ. Ալիև

Img default alt hy

Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ պետք չէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի», — հայտարարել է նա՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Ադրբեջանի նախագահը խոսելով Ղազախի 4 գյուղերի մասին ասել է․

«2024-ին Ղազախի 4 գյուղերի ազատագրումը ոչ թե երկխոսության, այլ մենախոսության արդյունք էր։ Հայաստանը չէր պատրաստվում ազատել ադրբեջանական ոչ մի սանտիմետր տարածք»։

Ալիևն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերին․

«Մեր նախաձեռնությամբ՝ մինչև հունվարի վերջ կանցկացվի նաև սահմանազատման հարցերով հայաստանյան և ադրբեջանական հանձնաժողովների նիստ։ Համենայնդեպս, մենք այդպես ենք առաջարկել»,-նշել է նա։