Լրահոս
Հասարակական
11:36
22.05.19
120

Ես սխալվում էի. Ռուբեն Մելիքյան

Img default alt hy

ԱՀ նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելիներ, ես սխալվում էի։ Աջափնյակի դատարանն արգելափակածներից ո՛չ բոլորն են թաղապետարանի աշխատակիցներ։

Ժողովրդական լայն զանգվածների փոխանցած տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ Դատարանն արգելափակողների թվում եղել է նաև Գործադիրի ներկայացուցիչ՝ Կառավարության աշխատակազմի աշխատակից պարոն Սասուն Մկրտումյանը (կանգնած է փոխթաղապետ Արամ Մանուկյանի վերևում՝ ձեռքերը կրծքին ծալած)։ Հավանաբար նա նույնպես ՔՊ անդամ է։

Ի գիտություն,
Լուսավոր Հայաստան, 
Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն

ՀԳ. Մեջբերում եմ ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության 6-րդ հոդվածը.

Статья 6. Руководящей и направляющей силой советского
общества, ядром его политической системы, государственных и
общественных организаций является Коммунистическая партия
Советского Союза. КПСС существует для народа и служит народу.