Լրահոս
Քաղաքական
23:23
24.05.19
176

Դրախտ չի տանում, բայց կարող է դժողքից հանել. «Վեթինգը» ԱԺ-ում

Մոտ մեկ ամիս իշխանական թևից ակտիվ պրոպագանդվող, ընդդիմադիրների կողմից՝ ակտիվ քննադատվող անցումային արդարադատության թեման մտել է օրենսդիր ու Հայաստան բերել Սորոսի փորձագետների՝ ավելի շիկացնելով կրքերը: Ընդդիմադիրները վտանգ են տեսնում, որ սա կարող է սպառնալիք դառնալ մարդու սեփականության իրավունքի համար, վենդետաների ու հաշվեհարդարների նպատակով օգտագործվի՝ հատկապես, որ արյունահեղություն տեսած երկրների փորձով խորհրդատու Կարանզան է հրավիրվել օրենսդիր՝ ելույթի: Անցումային արդարադատությունը կբացի դրախտի՞, թե՞ դժոխքի դուռը: