Լրահոս
Հայաստան
14:43
18.12.20
64

Դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք եւ ըստ այդ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում. ԱԽ քարտուղար

Բնականաբար, այս նոր միջավայրը մեզ համար ահագին խնդիրներ է ստեղծել,  բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում, եւ դա կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա:

News.am-ի փոխանցմամբ, այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Անվտնգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնաով, մասնավորապես, Սյունիքում ստեղծված իրավիճակին, որտեղ որոշակի տարածքներ, բարձունքներ են զիջվում Ադրբեջանին:

«Փաստաթղթային հիմքերի վրա էլ կատարվում է դեմարկացիա: Այստեղ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք եւ ըստ այդ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»,-ասել է նա: