Լրահոս
Հայաստան
13:08
27.12.20
96

«Բնակչության 99 տոկոսը, անկախ իր վերաբերմունքից կրոնին, կարծում է, որ այդպիսի բանը սրբապղծություն է». Վազգեն Մանուկյան

Img default alt hy

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր բազմաթիվ քաղաքացիների հետ Սուրբ Գայանե եկեղեցում էր:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ լսել է եկեղեցու և վեհափառի դեմ հնչող հաշվեհարդարի կոչերը. «Դա նոր բան չէ. ոչ թե խոսքը մեր առաքելական եկեղեցու մասին է, այլ կա միջազգային հոսանք, որը երկրներին թուլացնելու համար սկսում է իր ավանդույթները կոտրել:

Ավանդույթները՝ պատմությունն է, լեզուն է կրոնն է: Ինչ-որ մարդիկ դրսից փող են ստանում՝ այդ գործն այստեղ անելու համար»:

Անդրադառնալով, եկեղեցու բակում հավաքված բազմաթիվ քաղաքացիներին, նա արձագանքեց. «Որովհետև բնակչության 99 տոկոսը անկախ իր վերաբերմունքից կրոնին՝ հավատացյալ են, թե՝ոչ, կարծում են, որ այդպիսի բանը սրբապղծություն է: Եվ այստեղ հավաքվել են մարդիկ, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատվությունն ու արժեքները»:

 Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղղված ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակին անդրադառնալով՝ Վազգեն Մանուկյանը ասաց. «Ես էլ եմ կարդացել այդ լուրը. Ինձ մոտ մեծ զարմանք չի առաջացրել, որովհետև ես գիտեմ մեր իշխանությունների մակարդակը: Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ»:

Հիշեցնենք. որ բազմաթիվ քաղաքացիներ են այսօր հավաքվել Սուրբ Գայանե եկեղեցում են՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու: