Լրահոս
Սոցիալական
22:15
23.05.19
191

Բագրատաշենի մաքսակետում անգարները հանրակացարան են դարձել

Բագրատաշենի մաքսատանը ակամա պատանդառված առեւտրականները վերջապես կարողացել են հեռանալ տարածքից: Նրանց խոսքով՝ թույլատրել են Թուրքիայից ներկրված ապրանքը մաքսազերծել: Այս քաղաքացիներն ահազանգել էին լրատվամիջոցներին, որ ԱԱԾ-ն իրենց արդեն 5 օր է պահում է շենքերից մեկում ու ավտոմատներով հսկում: ԱԱԾ-ն հայտարարել էր, որ խնդիրներ է տեսնում ապրանքի հայտարարագրման փաստաթղթերում: Ավելին չեն ասում՝ քննություն է ընթանում: