-
Հասարակական
Ծեծ, խուլիգանություն և դժբախտ պատահարներ. կրիմինալը բազմանում է դպրոցներում
19:3023.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը
19:0023.03.25 -
Հասարակական
Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:0023.03.25 -
Հասարակական
Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
17:0023.03.25 -
Առողջապահական
Հղիության ընդհատում՝ հիվանդանոցից դուրս. կառավարության որոշման բացահայտ վտանգները
16:0023.03.25 -
Քաղաքական
Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. Տիգրան Քոչարյան
15:0023.03.25 -
Քաղաքական
Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. Վարուժան Գեղամյան
14:3023.03.25 -
Հասարակական
Էջմիածնում «Mazda 3»-ում պայթյուն է տեղի ունեցել. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
12:3023.03.25 -
Հասարակական
Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են քաղաքացուն
10:0023.03.25 -
Քաղաքական
Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան
22:4522.03.25 -
Հասարակական
Երևանում «Կորեայի ձոր»-ի մի ամբողջ փողոց ողողված է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչինչ չի անում
22:1522.03.25 -
Միջազգային
Գերմանիայի նախագահը ստորագրել է պաշտպանական ծախսերի ավելացման սահմանադրական փոփոխությունները
21:4522.03.25
Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք:
Մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները:
Հայտնաբերվել է 1328 հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներն, ի դեպ, հայաստանյան շուկայում վաճառվում են 600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում: Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ:
Հատկանշական է, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Միաժամանակ հետաքննիչի կողմից նույն օրը որոշում է կայացվել վերը նշված ապրանքներն առգրավելու մասին։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ Հայաստանի Հանրապետության տարածք: Նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:
Դեպքի առնչությամբ կատարված նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։
-
20:00 23.03.25 Սրբապղծություն՝ Փարաքար գյուղում Կարդալ ավելին
-
19:30 23.03.25 Ծեծ, խուլիգանություն և դժբախտ պատահարներ. կրիմինալը բազմանում է դպրոցներում Կարդալ ավելին
-
18:30 23.03.25 «Lexus GX 470»-ը բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել․ վարորդը մահացել է Կարդալ ավելին
-
18:00 23.03.25 Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Կարդալ ավելին