Լրահոս
Տարածաշրջան
18:21
18.12.20
94

Ադրբեջանը հայտնում է 62 նոր գերու մասին. Արցախի ՊԲ-ն հերքում է

Img default alt hy

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հայտնում են ևս 62 նոր հայ զինվորների գերեվարման մասին։ Այս տեղեկությանը կից տարածվում է նաև համապատասխան տեսանյութ, փոխանցում է hraparak.am-ը

Պաշտպանության նախարարությունից դեռ պարզաբանում չկա, զանգերին չեն պատասխանում։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՄԻՊ գրասենյակից։

 Կայքի տվյալներով, տարածվող նոր տեսանյութն արձանագրվել է․« Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ աշխատանքներ, բայց մեկ փաստ՝ նման տեղեկության ստուգման, այդ թվում՝ հերքման կամ հաստատման պատասխանատուն հայկական կողմերի պաշտպանական գերատեսչություններն են»:

Ավելի ուշ Արցախի պաշտպանության բանակը հերքեց այս լուրը: «Համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի:

ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

 Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա»,-ասված է հաղորդագրությունում