Լրահոս
Հասարակական
12:11
26.01.22
167

Աբովյանում բախվել են Chevrolet-ն ու Nissan X-Trail-ը. Nissan-ը կողաշրջվել է

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։

Ժամը 10:00–ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի, Օգոստոսի 23-ի փողոցների և Բարեկամության հրապարակի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 38-ամյա Էդվին Ղուլյանի վարած Chevrolet  մակնիշի և 68-ամյա Ռուբիկ Սարիբեկյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: 

Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: