Լրահոս
Աշխարհ
23:09
29.05.19
142

Վրաց-ադրբեջանական տարածքային վեճ

Ամեն ինչ իրենցով անելու ադրբեջանցիների մոլուցքը արդեն մի քանի ամիս է սրել է Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Երկու երկրների սահմանին գտնվող Դավիդ Գարեջի պատմական համալիրը կռվախնձոր է դարձել: Ադրբեջանը սկզբում արգելեց վրացի ուխտավորներին մտել համալիր՝ պատճառաբանելով՝ թե անվտանգության խնդիր կա: Հիմա էլ նոր ճանապարհ է սկսել կառուցել իր սահմանից: