Լրահոս
Հասարակական
10:55
01.11.21
47

«Ով ունի ուտում ա, ով չունի թամաշա ա անում». Ահնիձորի ձայները

Կորոնավիրուսի բացիլն անգամ չի կարող խախտել Ահնիձորի խաղաղությունը: Ահնիձորը Հայաստանից դուրս է, աշխարհից էլ դուրս է, ու այնտեղ ապրում են մաթևոսյանական մարդիկ, որ խոժոռվում ու դառնանում են ոչ այնքան իրենց դժվար կյանքի, որքան Հայաստանի անվտանգային խնդիրների մասին մտածելիս: