Լրահոս
Քաղաքական
23:05
29.05.19
140

«Վեթինգ»՝ ալբանական ձևով «Իմ քայլը» ամիսներով նախագիծ է մշակել

Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր անակնկալ է արել՝ հայտարարելով, թե դատավորներին վեթթինգի ենթարկելու օրինագիծը ուր որ է պատրաստ կլինի և առաջարկել է ընդդիմադիր գործընկերներին առաջարկներ անել: 
Վեթթինգի գաղափարը հրապարակ նետեց Նիկոլ Փաշինյանը դատարանների մուտքեր-ելքերը փակելու օրը: Դատավորներից մեկը հայտարարեց, որ վեթթիգը՝ զտումը, ստորացուցիչ է դատավորների համար: Հայտնի է, որ անցումային արդարադատության այս գործիքից օգտվում են քաղաքացիական, ռազմական բախումներով անցած պետությունները, որոնք վեթթինգից հետո մինչև օրս չեն կարողանում խելքի բերել դատական իշխանությունը: