Լրահոս
Իրավական
16:36
03.02.26
3 996

Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են․ խոսնակը՝ ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի մասին

Img default alt hy

Լրագրող Սյուզի Բադոյանն այսօր տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացուն ծեծով, հայհոյանքներով խոշտանգում՝ ցուցմունք կորզելու համար։

ՆԳՆ-ից արձագանքել են՝ նշելով, թե տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։

«Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարաված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- նշել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։